Չինաստանում սմարթֆոններից կախվածություն ունեցող հետիոտնի համար անցման հատուկ գոտի են ստեղծել
Չինաստանի Չունցին քաղաքում քայլելու ընթացքում սմարտֆոններից բաժանվել չցանկացող մարդկանց համար հետիոտնի անցման հատուկ գոտի են ստեղծել: Այս մասին հաղորդում է korrespomdent.net-ը:
«Սմարտֆոնների համար նախատեսված ճանապարհը» գտնվում է քաղաքի հետիոտնային գոտիներից մեկում՝ 30 մետր ձգվող տարածության վրա:
Այդ հատվածում մայթերը բաժանված են 2 մասի, որոնցից մեկի վրա գրված է՝ «բջջայիններն արգելված են», իսկ մյուսի վրա՝ «այս կողմով դուք քայլում եք՝ հույս դնելով սեփական վախի և ռիսկային գործոնի վրա»:










