Bugatti-ն յուրօրինակ հատուկ մոդել է ստեղծել` մեկ օրինակով (լուսանկարներ)

00:12 • 15.09.14

«Bugatti-ի լեգենդներ» շարքը ավարտվել է, սակայն դա չի նշանակում, որ հայտնի իտալական բրենդը այլևս մտադիր չէ զարմացնել իր հատուկ տարբերակներով: Կալիֆոռնիայի Փեբլ Բիչ քաղաքում անցկացված Շքեղության մրցույթում ներկայացվել է Veyron Grand Sport Vitesse 1 of 1 մոդելը, որը եզակի է այդ բառի իրական իմաստով:


Ինչպես գրում է Rbc.ru-ն` միակ օրինակով ստեղծված Veyron Grand Sport Vitesse 1 of 1 հատուկ տարբերակն արդեն վաճառվել է, որը ձեռք է բերել Սինգապուրի բնակիչը:


Մեքենայի թափքը պատրաստվել է Bugatti-ի սիրելի գունային համադրությամբ` սև և դեղին, իսկ ռադիատորի վանդակաճաղերի վրա լազերային զարդանախշի վրա պատկերված են PL տառերը` սեփականատիրոջ անվան առաջնատառերը:


Համարանիշի տեղում փորագրված է one of one գրությունը: Մեքենայի սրահը պատված է սև կաշվով` դեղին զարդակարով ղեկի, նստելատեղերի և փոխանցման տուփի լծակի վրա:


Եզակի մոդելը երջանիկ տիրոջն է հանձնել անձամբ Bugatti ապրանքանիշի գործադիր տնօրեն Վոլֆգանգ Դյուրհայմերը:

 


 

 

Bugatti-ն յուրօրինակ հատուկ մոդել է ստեղծել` մեկ օրինակով (լուսանկարներ)