Ռեժիսոր Դևիդ Ֆինչերն ակնարկել է «Վիշապի դաջվածքով աղջիկը» ֆիլմի շարունակության մասին
Ռեժիսոր Դևիդ Ֆինչերը ակնարկել է «Վիշապի դաջվածքով աղջիկը» ֆիլմի շարունակության մասին, հայտնում է Variety-ին:
Ռեժիսորը նշել է, որ առաջին ֆիլմի ստեղծմամբ զբաղված Sony ընկերությունն արդեն «միլիոնավոր դոլարներ» է ծախսել, որպեսզի ստանա ֆիլմի էկրանավորման իրավունքները: Ֆիլմը Շվեդ գրող Ստինգ Լարսոնի համանուն վեպի հիման վրա է նկարահանված:
Նշվում է, որ արդեն պատրաստ է երկրորդ ֆիլմի սցենարը, որը ինչպես նշել է ռեժիսորը առանձնապես չի տարբերվում գրքից:
Ֆինչերի «Վիշապի դաջվածքով աղջիկը» դետեկտիվ թրիլլերը էկրան է բարձրացել եկել 2011-ին: Գլխավոր դերերը կատարել են Դենիել Քրեյգը և Ռունի Մառան:
Ֆիլմն արժանացել է «Օսկար» մրցանակին լավագույն մոնտաժ անվանակարգում, այն նաև համաշխարհային վարձույթից ավելի քան 200 մլն դոլար է բերել ստեղծողներին:















