Շվեյցարիայում հրապարակվել է առաջին ձայնային նամականիշը

19:04 • 15.09.14

Շվեյցարիայում թողարկվել է նամականիշի նոր տեսակ, որը նույնությամբ կրկնօրինակում է վինիլային սկավառակը: Այս մասին հաղորդում է euromag.ru-ն՝ հղում կատարելով Le Matin-ին:


Առաջին երաժշտական նամականիշը մինի կրիչ է, որը հնարավոր է լսել միայն նվագարկիչով: Երաժշտությունը լսելու համար բավական է միայն սկավառակն անջատել այն հիմքից, որի վրա այն ամրացված է:


Սակվառակները ծածկված են հատուկ պաշտպանիչ շերտով, որոնք զերծ են պահում վնասվելուց: Նոր նամականիշի արժեքը 4 եվրո է կազմում: