ԵՄ-ն մինչև հոկտեմբեր կգնահատի Ուկրաինայում խաղաղ պլանի իրականացումը՝ ՌԴ-ի դեմ պատժամիջոցները վերանայելու նպատակով
ԵՄ արտաքին քաղաքական ծառայությունը սեպտեմբերի ընթացքում կգնահատի Ուկրաինայում հակամարտության կարգավորման խաղաղ պլանի իրականացումը՝ Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները վերանայելու կամ չեղյալ հայտարարելու նպատակով: Այդ մասին ИТАР-ТАСС-ին հայտնել է Եվրամիության դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնի մամուլի քարտուղար Մայա Կոսյանչիչը:
«Դա տեղի կունենա մեկ ամսվա ընթացքում»,- ասել է նա՝ պատասխանելով ИТАР-ТАСС-ի հարցին:
Եվրախորհրդի ղեկավար Հերման Վան Ռոմպեյը սեպտեմբերի 12-ին Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների սահմանումից հետո հայտարարել է, որ ԵՄ-ն կարող է դրանք ամբողջությամբ կամ մասնակիորեն չեղյալ հայտարարել՝ կախված Ուկրաինայի արևելքում իրավիճակի զարգացումից:
«ԵՄ խորհուրդը մինչև ամսվա վերջ արտաքին քաղաքականության եվրոպական ծառայության գնահատականի հիման վրա համալիր ուսումնասիրություն կանցկացնի Մինսկում համաձայնեցված խաղաղ ծրագրի իրականացման առնչությամբ: Ասպիսով՝ այդ վերլուծության ֆոնին և այն դեպքում, եթե տեղում իրավիճակը վստահություն առաջացնի, Եվրահանձնաժողովին և ԵՄ արտաքին քաղաքականության գերատեսչությանը կհանձնարարվի պատրաստել պատժամիջոցների փաթեթի ամբողջական կամ մասնակի վերացման, դադարեցման կամ փոփոխման վերաբերյալ առաջարկներ»,- ընդգծել է Վան Ռոմպեյը:










