Իրանցի ճարտարապետները մինչև 90 աստիճան պտտվող սենյակներով տուն են կառուցել (լուսանկարներ)
Թեհրանում գործող Next Office ճարտարապետական ստուդիայի մասնագետները յուրօրինակ տուն են ստեղծել, որի շարժական սենյակները կոճակի մեկ սեղմումով պտտվում են մինչև 90 աստիճան` ամբողջությամբ ներս կամ դուրս նայելով` կախված բնակչի տրամադրությունից ու եղանակից:
Ինչպես ներկայացնում է Boredpanda.com-ը` Sharifi-ha House կառույցն ավարտին է հասցվել նախորդ տարի: Այս հետաքրքիր սենյակի գաղափարը ճարտարապետները վերցրել են իրանական հին առանձնատներից, որոնք ավանդաբար կառուցվում են և' ամառային, և' ձմեռային հյուրասենյակներով: Ճարտարապետական ստուդիան տան կառույցում կիրառել է նույն տեխնիկան, որը կիրառում են թատերական բեմականացումների ժամանակ:














