«Ազատագրված Ջանգոն» ֆիլմի դերասանուհուն մարմնավաճառի տեղ են դրել

14:19 • 15.09.14

ԱՄՆ-ում ոստիկանները ձերբակալել են դերասանուհի Դանիել Ուոթսին՝ նրան դնելով մարմնավաճառի տեղ, գրում է lenta.ru-ն: Դեպքը տեղի է ունեցել Լոս Անջելեսում, երբ Ուոթսը, խոսելով հեռախոսով, համբուրել է ամուսնուն՝ Բրայան Ջեյմս Լուկասին:

 

Ոստիկանները կնոջը ձեռնաշղթա են հագցրել և նստեցրել պարեկային ավտոմեքենա, երբ վերջինս հրաժարվել է նրանց անձը հաստատող փաստաթուղթ ներկայացնել: Այդ մասին դերասանուհին հայտնել է Facebook-ի իր էջում:

 

Պարզելով դերասանուհու ինքնությունը՝ ոստիկանության աշխատակիցները նրան բաց են թողել:

 

Դանիել Ուոթսը պատմել է, որ իրավապահների պահվածքը նրան ստիպել է լաց լինել:

 

Դերասանուհին ճանաչվածություն է ձեռք բերել Քվենտին Տարանտինոյի «Ազատագրված Ջանգոն» ֆիլմում ստրուկ Կոկոյի դերի շնորհիվ:

 

«Ազատագրված Ջանգոն» ֆիլմի դերասանուհուն մարմնավաճառի տեղ են դրել