Ալինա Կաբաևան կգլխավորի «Ազգային մեդիաընկերության» տնօրենների խորհուրդը
Հայտնի սպորտսմենուհի Ալինա Կաբաևան ընդունել է «Ազգային մեդիաընկերության» տնօրենների խորհուրդը գլխավորելու առաջարկը: Այս մասին հաղորդում է Газета.ru-ն՝ հղում կատարելով Interfax.ru-ին:
«Ալինա Մարատի Կաբաևան այսօր ընդունել է «Ազգային մեդիաընկերության» տնօրենների խորհուրդը գլխավորելու՝ բաժնետերերի առաջարկը»,- հայտնել է ընկերության ներքին և արտաքին կապերի PR տնօրեն Օքսանա Ռազումովան:
Ավելի վաղ Tert.am-ը հայտնել էր, որ «Եդինայա Ռոսիյա» խմբակցության կողմից պետդումայի պատգամավոր Ալինա Կաբաևան այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ իր լիազորությունների վաղաժամկետ դադարեցման մասին դիմում է ներկայացրել:










