Քայնե Ուեսթը Սիդնեյի իր համերգներից մեկի ժամանակ անվասայլակին գամված իր երկրպագուներին կոչ է արել ոտքի կանգնել (տեսանյութ)

09:33 • 15.09.14

Քանյե Ուեսթը իր Սիդնեյի համերգի ժամանակ խնդրել է բոլորին ոտքի կանգնել, սակայն նա ամտեսել է այն փաստը, որ իր համերգին ներկա են եղել նաև անվասայլակից օգտվող անձինք, գրում է Huffington Post-ը:


Երբ նա նկատել է, որ իր երկրպագուներից երկուսը կանգնած չեն, դահլիճում հավաքված մյուս երկրպագուների հետ կոչ է արել, որ ովքեր նստած են ոտքի կանգնեն:


Նա մոտ մի քանի րոպե տարբեր ձևակերպումներով խնդրել է նրանց ոտքի կանգնել, ու հայտարարել, որ մինչև բոլոր երկրպագուները ոտքի չկանգնեն համերգը չի շարունակելու:


Երբ Քանյեն հասկացել է, որ երկրպագուները իրականում ոչ թե հրաժարվում են ոտքի կանգնել, այլ պարզապես ի վիճակի չեն, ներողություն է խնդրել անախորժության համար և շարունակել համերգը:

Քայնե Ուեսթը Սիդնեյի իր համերգներից մեկի ժամանակ անվասայլակին գամված իր երկրպագուներին կոչ է արել ոտքի կանգնել (տեսանյութ)