Անհետացած մալայզիական օդանավը իրականում «ինքնասպան չվերթ» է կատարել. բրիտանացի փորձագետը տվյալներ է հրապարակել

20:21 • 15.09.14

Daily Mail-ը ներկայացրել է Մալայզիական ավիաուղիների՝ մարտին անհետացած MH370 առեղծվածային չվերթի հետ կապված ևս մեկ վարկած, որի հեղինակը ավիացիոն փորձագետ Էվան Ուիլսոնն է:

Ըստ այդմ՝ չվերթի օդաչուներից Զահարի Ահմադ Շահը ընկնող օդանավի մեջ դիտավորյալ անջատել է թթվածնի մատակարարման համակարգը:

Ըստ փորձագետի՝ օդանավն ընկել է ջուրը, իսկ օդաչուն, փակվելով, իր խցում, անջատել է թթվածնի դիմակների համակարգը, որոնք կարող էին 20  րոպեի հավելյալ կյանք պարգևել ուղևորներին: Այս առիթով գրված իր նոր գրքում մասնագետը պնդում է, որ Շահը հոգեկան հիվանդ է եղել, սակայն նրան հաջողվել է մեկ ամբողջական կտորով՝ առանց բեկորների խորտակել օդանավը:

 

'Mentally ill': The book claims the most likely scenario is that pilot Zaharie Ahmad Shah (above) deliberately depressurised the cabin then flew for another three hours before ditching into the sea

Ավելին՝ Ուիլսոնը պնդում է, որ սա առաջին նման դեպքը չէ ավիացիայի պատմության մեջ: Նախկինում առնվազն՝ հինգ անգամ նման «ինքնասպանություններ» են իրականացվել՝ ընդհանուր առմամբ 661 մարու մահվան պատճառ դառնալով:

Օդանավն անհետացել էր մարտին՝ 227 ուղևորով ու անձնակազմի 12 անդամով:

 

Theory: Geoff Taylor (left) and Ewan Wilson who have written a book which claims the pilot of MH370 cut off the oxygen supply to the passengers before deliberately crashing into the Indian Ocean