Մետրոպոլիտենի հեռացված աշխատողների գործով դատավարությունը շարունակվում է. տուժողների փաստաբանը գոհ է գործի ընթացքից
Երևանի Մետրոպոլիտենի տնօրինության կողմից դեռևս հունվար ամսին աշխատանքից ազատված երեք աշխատակցի դատական գործը շարունակվում է, դատական փուլը կավարտվի հոկտեմբերի 2-ին: Tert.am-ի հետ զրույցում աշխատանքից հեռացված Անդրանիկ Գևորգյանի, Գագիկ Գալստյանի և Սևակ Հովհաննիսյանի փաստաբան Քրիստինա Գևորգյանը նշեց, որ ինքը գոհ է դատավարության ընթացքից:
«Միանշանակ չեմ կարող ասել, թե ինչ արդյունք կլինի՝ ինչ վճիռ կկայացվի, բայց պետք է նշեմ, որ բոլոր նյութերը, որոնք ներկայացնում ենք դատարան, ընդունելի են դատարանի կողմից: Հուսով եմ՝ հեռացված երեք աշխատակցին կտրվի փոխհատուցում, և նրանք կվերականգնեն իրենց աշխատանքը»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ փետրվարի 12-ին Երևանի մետրոպոլիտենի մի քանի տասնյակ աշխատողներ դուրս էին եկել բողոքի ակցիայի՝ ընդդեմ կենսաթոշակային պարտադիր կուտակային համակարգի: Օրեր անց Մետրոպոլիտենի տնօրինությունն ազատել էր աշխատանքից ակցիային մասնակցած երեք աշխատակցի՝ Անդրանիկ Գևորգյանին, Գագիկ Գալստյանին և Սևակ Հովհաննիսյանին:










