Մոսկվայում ծեծի են ենթարկել ընդդիմադիր «Дождь» հեռուստաալիքի գլխավոր պրոդյուսերին
Մոսկվայի կենտրոնում հարձակում է տեղի ունեցել ընդդիմադիր «Дождь» հեռուստաալիքի գլխավոր պրոդյուսեր և հաղորդավարուհի Քսենիա Բատանովայի վրա: Այդ մասին հաղորդվում է «Дождь»-ի կայքում:
Երեկոյան երկու անհայտ անձ մոտեցել է Քսենիային և նրա դեմքին 10-ից ավելի հարված հասցրել: Երբ լրագրողը կորցրել է գիտակցությունը, հարձակվողները նրա վրայից հանել են ականջօղերը և վերցրել բջջային հեռախոսը: Նրա խոսքով՝ հանցագործներն այդ ընթացքում ոչինչ չեն ասել:
Բատանովան այժմ գտնվում է հիվանդանոցում, նա ուղեղի ցնցում է ստացել և դիմային ոսկորի կոտրվածք:
Հաղորդվում է, որ Բատանովան 64-րդ ընտրատեղամասում ընտրական հանձնաժողովի անդամ էր՝ որոշիչ ձայնի իրավունքով: Սեպտեմբերի 14-ին Մոսկվայի պետական դումայի ընտրությունների օրը նա պետք է աշխատեր ընտրատեղամասում:
Հարուցվել է քրեական գործ «գողություն» հոդվածով:










