Միջերկրական ծովում նավի խորտակման հետևանքով մոտ 500 ներգաղթյալ է զոհվել

22:12 • 15.09.14

Միգրացիայի միջազգային կազմակերպությունը հայտարարել է, որ Միջերկրական ծովում նավի խորտակման զոհ է դարձել մոտ 500 գաղթական: Այս մասին հաղորդում է kommersant.ru-ն:


Իտալիայում կազմակերպության ներկայացուցիչը հայտնել է, որ սեպտեմբերի 6-ին ԵգիպտոսիԴումյատ նավահանգստից դուրս եկած նավի կործանման արդյունքում ներգաղթյալներից միայն 11-ն է ողջ մնացել:


«Մալթայի ափերին նավը գրավել են աշխատուժի առևտուր իրականացնող հանցագործները: Նրանք մտադիր են եղել ներգաղթյալներին ավելի փոքր նավ տեղափոխել,սակայն նրանցից շատերը հրաժարվել են, քանի որ վախեցել են, որ նավը կսուզվի: Արդյունքում հանցագործները վնասել են նավը, և այն սկսել է սուզվել»,-հաղորդել է աղբյուրը: