Google-ը վաճառքի է հանում Android One օպերացիոն համակարգով գործող էժան հեռախոսներ

13:16 • 15.09.14

Ամերիկյան Google ընկերությունը Android one նախագծի շրջանակում Հնդկաստանում կթողարկի մոտ 105 դոլար արժողությամբ իր առաջին սմարթֆոնը, հայտնում է Reuters-ը: Հնդկաստանը համարվում է աշխարհում բջջային հեռախոսների ամենաարագ զարգացող սպառողական շուկան:

 

Հնդկաստանում նորամուծությունը ներկայացնելուց հետո Google ընկերությունը պլանավորում է մինչև 2014-ի վերջ ընդլայնել շուկան և բջջայինները վաճառքի հանել նաև Ինդոնեզիայում, Ֆիլիպիններում և այլ հարավասիական երկրներում, իսկ 2015-ի ընթացքում արդեն նաև այլ շուկաներ:

 

Այսօր ուշ երեկոյան Google-ը պաշտոնական երեկոյի ընթացքում կներկայացնի հեռախոսի և դրա արտադրման մասին մանրամասներ:

Google-ը վաճառքի է հանում Android One օպերացիոն համակարգով գործող էժան հեռախոսներ