Օբաման 2 արկղ գարեջուր է ուղարկել Բելգիայի վարչապետին՝ գրազը պարտվելու համար (լուսանկար)
Բելգիայի վարչապետ Էլիո դի Ռուպոն ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայից 2 արկղ ամերիկյան գարեջուր է ստացել՝ գրազը հաղթելու համար: Երկու պաշտոնյաները գրազ էին եկել, թե որ երկրի հավաքականը կհաղթի Բրազիլիայում ֆուտբոլի աշխարհի առաջնության շրջանակում երկու երկրների հանդիպման արդյունքում, հայտնում է ԻՏԱՌ ՏԱՍՍ գործակալությունը:
Խաղից առաջ բելգիացի վարչապետը Twitter սոցցանցում Օբամային «մարտահրավեր» էր նետել՝ առաջարկելով գրազ գալ երկու արկղ գարեջրի վրա, որը պետք է տրամադրի պարտվող կողմը:
Հունիսի 27-ին հանդիպումն ավարտվել էր Բելգիայի ֆուտբոլի հավաքականի հաղթանակով՝ 2:1 հաշվով:
Այժմ Բելգիայում ԱՄՆ դեսպանատնից հայտնել են, որ Օբամայի ուղարկած 2 արկղ գարեջուրը հասել է Բրյուսել:











