Աշխարհի խոշորագույն տուրիստական գործակալությունները 2015թ.-ի իրենց տեղեկատվական թերթիկներից ջնջել են Ռուսաստանը

21:38 • 15.09.14

Ողջ աշխարհի մի քանի խոշորագույն տուրիստական գործակալություններ վերջին 20 տարվա ընթացքում առաջին անգամ իրենց տեղեկատվական թերթիկներից հանել են դեպի Ռուսաստան իրականացվող ուղևորությունները: Այս մասին հաղորդում է korrespondent.net-ը՝ հղում կատարելով Коммерсантъ-ին:


«Օպերատորներն ու հյուրանոցների տերերը հայտարարել են, որ ամռան սկզբին ԵՄ-ից և ԱՄՆ-ից դեպի Ռուսաստան կատարվող ուղևորությունների թիվը կրճատվել է 40-ից 60%-ով, իսկ տարեվերջին իրավիճակն էլ ավելի է վատացել»,-նշվել է հաղորդագրության մեջ:


Փորձագետները գնահատել են, որ զբոսաշրջիկների հոսքի նման մասշտաբային անկումը Ռուսաստանի վրա 4 մլրդ դոլար կնստի: