Ռոբոտ վիրաբույժը հաջողությամբ իրականացրել է լեղապարկի առաջին վիրահատությունը

22:01 • 15.09.14

DaVinci Surgery Robot անունով ռոբոտ վիրաբույժը հաջողությամբ իրականացրել է առաջին վիրահատական միջամտությունը՝ առանց մարդկային գործոնի հեռացրել է հիվանդի վտանգավոր արտահոսքով լեղապարկը: Այս մասին հաղորդում է Росбалт.ru-ն՝ հղում կատարելով ZN-ին:


Ռոբոտն աշխատում է 3D դիտակետով, ճկուն «ձեռքերով» և կառավարման վահանակի օգնությամբ, որի միջոցով բժիշկը կարող է վերահսկել իրավիճակը և գործողության որևէ հատվածի սխալ ընթացքի դեպքում անմիջապես իր ձեռքը վերցնել վիրահատության ընթացքը:


Առաջին կամավորի անունը, ով համաձայնվել է վիրահատվել ռոբոտ բժշկի ձեռքերով, չի նշվում: Հայտնի է միայն այն, որ հիվանդը նման վիրահատության է գնացել այն բանից հետո, երբ բժիշկները պարզաբանել են վիրահատության ողջ ընթացքը:

 

Ռոբոտ վիրաբույժը հաջողությամբ իրականացրել է լեղապարկի առաջին վիրահատությունը