Մեքսիկացի քաղաքական գործիչը Ռոնալդինյոյին կապիկ է անվանել
Մեքսիկացի քաղաքական գործիչ, Ազգային գործողությունների կուսակցության անդամ Կառլոս Մանուել Տրևինյո Նունյեսը ռասիզմի հողի վրա վիրավորել է «Բարսելոնա» ֆուտբոլային ակումբի նախկին հարձակվող Ռոնալդինյոյին, հայտնում է korrespondent.net-ը՝ sport.es-ին հղումով:
Սեպտեմբերի սկզբին 34-ամյա խաղացողը երկամյա պայմանագիր է կնքել մեքսիկական «Կերետարո» ակումբի հետ: Նունյեսին դուր չի եկել, որ քաղաքում Ռոնալդինյոյի ներկայացման օրը խցանումներ են եղել:
«Ես ատում եմ ֆուտբոլն ու այն ազդեցությունը, որ այն գործում է մարդկանց վրա: Ես այն ավելի եմ ատում, քանի որ մարդիկ լցվում են փողոցները, ինչի պատճառով երկու ժամ է հարկավոր տուն հասնելու համար, և այս ամենն այդ կապիկի պատճառով»,- գրել էր նա Facebook-ում:
Ակումբն արդեն կոչ է արել երկրի իշխանություններին դիտարկել Տրևինյոյի վարքագիծը և պատիժ սահմանել:










