Շեքսպիրի բոլոր ստեղծագործությունները չինարեն կթարգմանվեն

15:52 • 15.09.14

Մեծ Բրիտանիայի կառավարությունը 1.5 միլիոն ֆունտ ստերլինգ է հատկացրել Շեքսպիրյան թագավորական ընկերությանն Ուիլիամ Շեքսպիրի բոլոր ստեղծագործությունները չինարեն թարգմանելու համար: Այս մասին հայտնել է թագավորության մշակույթի նախարարությունը:

 

Գումարը ներառում է նաև չինական դասական որոշ ստեղծագործությունների անգլերեն թարգմանություն, հայտնում է lenta.ru-ն:

 

Եվս երկու դրամաշնորհ՝ 300.000-ական ֆունտ, հատկացվել է Չինաստանում ընկերության կառավարման ներքո գտնվող համանուն թատրոնի շրջագայությունների համար, որոնք նվիրված են լինելու Շեքսպիրի մահվան 400-ամյակին:

 

Ըստ նախարարության՝ Չինաստանի հետ հարաբերությունների ամրապնդումը թագավորության առաջնահերթ խնդիրներից է:
 

Շեքսպիրի բոլոր ստեղծագործությունները չինարեն կթարգմանվեն