Ստեփան Ղամբարյանը՝ էկրան վերադառնալու, ոստիկանի նոր դերի և կնոջ հետ վիճելու առիթի մասին. Life.panorama.am

13:32 • 15.09.14

Դերասան Ստեփան Ղամբարյանը, ով «Եղբայրներ» սերիալից հետո տևական դադար էր վերցրել, այսօրվանից կրկին կլինի հեռուստաէկրաններին: Նա հանդես կգա «Խաչվող հետքեր» 65 մասից բաղկացած քրեական դրամայում: Life.panorama.am-ը դերասանի հետ զրուցել է նոր կերպարի, կինոյի քաղաքականության, թատրոնի գործունեության և այլ թեմաների շուրջ:
 

-Ինչպիսի՞ն է «Խաչվող հետքեր»-ում ձեր կերտած կերպարը:

-Ես մարմնավորում եմ մի ոստիկանի, որի շուրջ ծավալվում են դեպքերը: Հերոսը կբախվի անցյալից ժառանգած և ներկայի բազմաթիվ հարցերի, որոնք, ինչ-որ ժամանակ, կխաչվեն: Իմ կերպարը պարզ, մաքուր, ազնիվ, ներքին զսպվածություն ունեցող, գործին, աշխատանքին, ընտանիքին նվիրված մարդ է, որի նմանները մեր իրականության մեջ շատ են պետք:

-«Եղբայրները» սերիալից հետո տևական ժամանակ էկրաններին չերևացիք, ինչո՞ւ:


-Նախ՝ ես շատ զբաղված եմ թատերական, դասախոսական գործունեությամբ, բացի այդ՝ ինձ որոշակի դադար էր պետք: Չեմ ուզում առանց ասելիքի երևամ էկրաններին, շաբլոն լինեմ, թողնում եմ, որ մի քիչ կարոտեն ինձ:


-Իսկ ի՞նչ սկզբունքներ հաշվի առնելով եք ընտրում այն թիմը, որի հետ աշխատում եք:

-Համաձայնում եմ աշխատել այն թիմի հետ, որի հրավերը նպատակային է, որի շրջանակներում իմ հնարավորությունները լիարժեք կերպով կօգտագործվեն: Այդ առումով շնորհակալ եմ ռեժիսոր-օպերատոր Գրիգ Վահրամյանին և տնօրեն Արման Միտոյանին:

-Գեղարվեստական ֆիլմում հանդես գալու նոր առաջարկ ունե՞ք:

-Չեմ ուզում հերթական կոմեդիայում ներկայանալ: Կան արդեն ձևավորված թիմեր, որոնք ունեն իրենց մշտական դերասանները: Եվ մի տենդենց եմ նկատել. ցավոք, որոշ դեպքերում կարող են մեր ֆիլմի համար Ռուսաստանից չորրորդական դերասանների բերել և նրանց ավելի մեծ տեղ տալ, քան մեզ, այնինչ, իմ պատկերացմամբ, պետք է հակառակը լիներ: Պետք է մշակել կինոյի քաղաքականություն, մեր դերասանին, մեր ռեժիսորին, մեր օպերատորին հարկավոր է հանել արտերկրի շուկա, ճանաչել տալ նրանց:


Հարցազրույցն ամբողջությամբ կարդացեք այստեղ։
 

 

Ստեփան Ղամբարյանը՝ էկրան վերադառնալու, ոստիկանի նոր դերի և կնոջ հետ վիճելու առիթի մասին. Life.panorama.am