Ինքնասպանությունները հիմնականում տեղի են ունենում պարզ և արևոտ օրերին
Ավստրիացի գիտնականները ավելի քան 40 տարվա վիճակագրությունն ուսումնասիրելուց հետո եկել են այն եզրահանգմանը, որ ինքնասպանություն գործելու համար մարդիկ ընտրում են ամենաարևոտ և պարզ եղանակով օրերը, գրում է kp.ru-ն:
Մթության և կիսախավարի մեջ երկարատև մնալը սովորաբար կապում են դեպրեսիաների հետ, սակայն պայծառ արևը չի բացառվում, որ կարող է մեկ այլ ծայրահեղության տանել` ավելի լուրջ, քան դեպրեսիան է:
Վիեննայի համալսարանի գիտնականները գտնում են, որ արևային լույսը ուղղակիորեն կապված է ինքնասպանությունների մակարդակի հետ և ինչքան պայծառ է արևը, այնքան ավելի շատ մարդիկ են ինքնասպան լինում:
Գիտնականները ուսումնասիրել են Ավստրիայում 1970-ի հունվարի 1-ից մինչև 2010- մայիսի 6-ը ընկած ժամանակահատվածում կատարված ինքնասպանությունների տվյալները: Այդ տարիների ընթացքում ավելի քան 69,000 ինքնասպանություններ են եղել:
Հստակեցվել է կապը արևոտ եղանակի հետ, քանի որ ինքնասպանությունների մեծ մասի ժամանակ դրսում լավ եղանակ է եղել, որից 10 օր առաջ ևս լավ եղանակ է եղել: Գիտնականները եկել են այն եզրահանգման, որ լավ եղանակը նպաստում է ինքնասպանությանը:










