Ջոն Տրավոլտայի առանձնատունը սեփական ինքնաթիռների համար երկու թռիչքուղով օդանավակայան ունի (լուսանկարներ)

16:26 • 15.09.14

Հանրահայտ դերասան Ջոն Տրավոլտան սերտիֆիկացված մասնավոր օդաչու է, ով ունի 5 ինքնաթիռ: Այդպիսով՝ տրամաբանական է, որ 60-ամյա դերասանի՝ Ֆլորիդայում գտնվող տունը երկու թռիչքուղի ունի, որոնք տանում են ուղիղ նրա տան դռան առաջ, գրում է Business Insider-ը:

 

«Մենք տան դիզայնը համապատասխանեցրել ենք ինքնաթիռների համար, որպեսզի մուտք ունենանք դեպի աշխարհ ցանկացած պահի, և մեզ դա հաջողվել է»,- ասել է Տրավոլտան:

 

Նա 2002 թվականից Ավստրալիայի ամենախոշոր ավիաընկերության՝ Qantas-ի «հատուկ դեսպանն է», և իր անձնական 707-ը պահում է Ֆլորիդայի իր տան բակում:

 

«Այժմ ես թռչելը դերասանությունից բացի մասնագիտություն եմ դարձրել, և իմ տարիքում ուրախ եմ դրա համար, որովհետև դա մի բան է, որ կարելի է անել աշխատանքից դուրս»,- ասել է Տրավոլտան:

 

«Ջոնի երազանքն է եղել իր բակում ինքնաթիռներ ունենալ: Եթե ցանկանում եք գնալ ընթրելու, ընդամենը հարկավոր է դուռը բացել, նստել ինքնաթիռ և թռչել»,- ասել է Տրավոլտայի կինը՝ Քելի Փրեսթոնը:

john travolta planes

john travolta planes

john travolta house airplanes

john travolta house airplanes

travolta airport

travolta airport

travolta airport

John_Travolta_02

John-Travolta-Private-Airstrip-

 

Ջոն Տրավոլտայի առանձնատունը սեփական ինքնաթիռների համար երկու թռիչքուղով օդանավակայան ունի (լուսանկարներ)