Անսպասելի բացահայտում. կինն ապրել է առանց ուղեղի կարևոր հատվածի

19:48 • 15.09.14

Չինացի բժիշկները պատմել են իրենց փորձի ընթացքում առաջին անգամ հանդիպած եզակի դեպքի մասին: Ինչպես հաղորդում է Meddaili.ru-ն՝ Չինաստանում Շանդունին է դիմել 24-ամյա մի կին՝ բողոքելով գլխապտույտներից և սրտխառնոցներից: 

24-ամյա կնոջ ուղեղի սկանավորումից հետո բժիշկները տարօրինակ անոմալիա են նկատել՝ կնոջ մոտ բացակայել է ուղեղիկը, որի փոխարեն տվյալ հատվածը գրավել է ուղնուղեղային հեղուկը:


Ուղեղիկը շատ կարևոր է շարժումների կարգավորման և հավասարակշռության պահպանման համար: Ինչպես փաստել են հիվանդի ծնողները՝ նա սկսել է քայլել միայն 4 տարեկանում, սակայն լավ քայլել կինն այդպես էլ չի սովորել: