Հայտնի է դարձել՝ որտեղ և երբ կնկարահանվի Ջեյմս Բոնդի մասին ֆիլմաշարի հաջորդ մասը
The Independent թերթը տեղեկացնում է, որ հայտնի են դարձել գաղտնի գործակալ Ջեյմս Բոնդի մասին ֆիլմաշարի հաջորդ մասի նկարահանման մանրամասները:
Ըստ աղբյուրի՝ պայմանական՝ Bond 24 վերնագրով ֆիլմի նկարահանումները կսկսվեն այս տարվա դեկտեմբերին: Դրանք տեղի կունենան Ավստրիայի Օբերտիլիախ քաղաքում, որի ղեկավարն իր համաձայնությունն է տվել նկարահանումներին:
Նկարահանումներ տեղի կունենան նաև Նորվեգիայում, Մարոկկոյում, Հռոմում: Բոնդի դերում չորրորդ անգամ հանդես կգա բրիտանացի դերասան Դենիել Քրեյգը: Ռեժիսորն է Սեմ Մենդեսը:
Նոր ֆիլմն էկրան կբարձրանա հաջորդ տարվա հոկտեմբերին:










