Կանադայում մեկնարկեց Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումների ծրագիրը. ՀՀ ԱԳՆ

10:20 • 16.09.14

Սեպտեմբերի 13-ին Կանադայի Մոնրեալ քաղաքի ՄկԳիլ համալսարանի Փոլաքի անվան հռչակավոր համերգասրահում կայացել է հանրահայտ «Մոլինարի» քառյակի համերգը, որով մեկնարկել են Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի ոգեկոչման միջոցառումները Կանադայում: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳ նախարարության լրատվական ծառայությունը։


Բացման խոսքով հանդես է եկել Կանադայում ՀՀ դեսպան Արմեն Եգանյանը, ով մատնանշել է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման կարևորությունը` որպես մարդկության դեմ ոճիրների կանխարգելման անհրաժեշտ պայման:


500-հոգանոց բազմությունն ունկնդրել է Արամ Խաչատրյանի, Տիգրան Մանսուրյանի, Լևոն Չավուշյանի և Ջիվան Տեր-Թադևոսյանի ստեղծագործությունները:
 

Կանադայում մեկնարկեց Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումների ծրագիրը. ՀՀ ԱԳՆ