Ջորջ Քլունին «Ոսկե գլոբուսի» ժամանակ հատուկ մրցանակ կստանա մարդասիրական գործունեության համար

17:11 • 16.09.14

Հոլիվուդյան ռեժիսոր և դերասան Ջորջ Քլունին հատուկ մրցանակ կստանա առաջիկայում կայանալիք «Ոսկե գլոբուս» մրցանակաբաշխությանը։ Նրան կպարգևատրեն մարդասիրական գործունեության և երրորդ աշխարհի երկրներում ցեղասպանությունների դեմ պայքարելու համար, գրում է filmpro.ru-ն։

 

Մրցանակը կհանձնի Հոլիվուդի միջազգային մամուլի ասոցիացիան՝ թղթակիցների և քննադատների միավորումը, որն էլ կազմակերպում է արարողությունը։ Լրագրողները հատուկ կնշեն դերասանի դիրքորոշումը Հարավային Սուդանի Դարֆուր շրջանում ցեղասպանության վերաբերյալ։

 

Նախկինում այս մրցանակին արժանացել են Ջոդի Ֆոսթերը, Սթիվեն Սփիլբերգը, Էնթոնի Հոփքինսը, Մայքլ Դուգլասը և Մարտին Սկորսեզեն։
 

Ջորջ Քլունին «Ոսկե գլոբուսի» ժամանակ հատուկ մրցանակ կստանա մարդասիրական գործունեության համար