Ավստրալիայում վիրահատել են գլխուղեղի ուռուցք ունեցող ոսկե ձկնիկի (լուսանկար)
Ավստրալիայում վիրահատության է ենթարկվել ոսկե ձկնիկ, որն ուղեղի բավականին մեծ ուռուցք է ունեցել, հայտնում է BBC-ն: Տիրուհուն հայտնել են, որ ձուկը կամ պետք է վիրահատվի, կամ «քնեցվի»:
Ջորջ անունով ձկնիկը Մելբուռնից է: Վիրահատության համար նա անզգայացման է ենթարկվել, որն արժեցել է 200 դոլար: Վիրահատությունը տևել է 45 րոպե: Դրա ընթացքում ձկանը խռիկներով թթվածնով հագեցած լճի ջուր է «մատակարարվել»:
Այժմ նա ապաքինվում է: Վիրահատությունն անցկացրած բժիշկ Ռիչն ասում է, որ տասնամյա ձուկը կապրի ևս 20 տարի:












