Ճնշման դեղամիջոցի կիրառումը ոչ կրիտիկական իրավիճակում կարող է վնասել առողջությանը

22:46 • 16.09.14

Թույլ հիպերտոնիայով տառապող մարդկանց խորհուրդ չի տրվում համապատասխան դեղամիջոցներ օգտագործել. նրանք պետք է պարզապես փոխեն կենսակերպը: Այս մասին հաղորդում է Meddaily.ru-ն՝ հղում կատարելով Free Press Journal-ին:

 

Ինչպես հաղորդում է աղբյուրը՝ պրակտիկան ապացուցել է, որ հիպերտոնիայի բուժման ընդհանուր ռազմավարությունը չի արդարացնում իրեն, ավելին՝ դեղամիջոցները բարձրացնում են կողմնակի բարդությունների ռիսկային գործոնը: Մեծահասակների 40%-ը ողջ աշխարհում հիպերտոնիկ է:

 

Հիպերտոնիայի ցածր մակարդակը նշանակում է, որ տվյալ մարդու մոտ սիրտ-անոթային, շաքարախտի կամ երիկամների հիվանդություններ չեն ախտորոշվել: 
 

Ճնշման դեղամիջոցի կիրառումը ոչ կրիտիկական իրավիճակում կարող է վնասել առողջությանը