ԱՄՆ-ի օդուժը հարվածներ է հասցրել Բաղդադի մերձակայքում իսլամիստների դիրքերին

08:45 • 16.09.14

ԱՄՆ-ի օդուժը օդային հարվածներ է հասցրել «Իսլամական պետության»՝ Բաղդադի մերձակայքի դիրքերին, հայտնում է «Газета.Ru»-ն:

Պենտագոնի ներքին աղբյուրի տվյալով՝ Բաղդադից բացի հարվածներ են հասցվել նաև Իրաքի հյուսիսի Սինջար լեռանը, որտեղ, ինչպես հայտնի է, ապաստանել էին իսլամիստներից փախած հազարավոր եզդիներ:

Սա տեղի է ունենում ԱՄՆ-ի նախագահի՝ ԻՊ-ի դեմ պայքարի հարցերով նոր խորհրդական նշանակման ֆոնին. այդ պաշտոնում էր նշանակվել գեներալ Ջոն Ալենը: