Համացանցում են հայտնվել Անջելինա Ջոլիի և Բրեդ Փիթի մասնակցությամբ ֆիլմի առաջին կադրերը (լուսանկարներ)
Հոլիվուդյան աստղեր Անջելինա Ջոլին և Բրեդ Փիթը կրկին միավորվել են նկարահանման հրապարակում. նրանք խաղալու են «Ծովի մոտ» ֆիլմի գլխավոր դերերը։ Արդեն համացանցում են հայտնվել ֆիլմի առաջին կադրերը, գրում է buro247.ru-ն։
Ֆրանսիա, 1970-ականների կեսեր։ Երիտասարդ զույգ՝ նախկին պարուհի Վանեսան և ամերիկացի գրող Ռոլանդը ճանապարհորդում են երկրում։ Նրանց հարաբերություններում ավելի շատ են տարաձայնություններ ի հայտ գալիս։ Զույգը գալիս է մի հանգիստ, ծովափնյա քաղաք և մտերմանում տեղացիների հետ։ Իսկ թե հետագայում ինչ է տեղի ունենում, դեռևս գաղտնիք է։ Գաղտնիք է նաև ֆիլմի թողարկման ամսաթիվը։
Ջոլին նշել է, որ ընտրել է 70-ականները ոչ միայն նրա համար, որ դա վառ և գեղեցիկ ժամանակաշրջան է, այլև, որ այդ տասնամյակը թույլ է տալիս չշեղվել ժամանակակից գրավչությունների ուղղությամբ և կենտրոնանալ զգացմունքների վրա, որոնք հերոսներն ունենում են ճանապարհորդության ժամանակ։
![]()
![]()
![]()










