Քաբուլի օդանավակայանում ուժեղ պայթյուն է որոտացել

09:08 • 16.09.14

Քաբուլի օդանավակայանում այսօր առավոտյան հզոր պայթյուն է որոտացել։ Միջադեպը տեղի է ունեցել գերագույն դատարանի շենքից քիչ հեռու, գրում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալությունը:

 

Ինչպես հայտնել է աֆղանական ռադիոն, միջադեպի հետևանքների մասին և թե ինչից է պատրաստված եղել պայթուցիկը հայտնի չէ: Անվտանգության մարմինների ներկայացուցիչներն առայժմ մեկնաբանություններից զերծ են մնում: