Լանա Դել Ռեյը հիվանդության պատճառով հետաձգել է Եվրոպայում իր համերգները

13:19 • 16.09.14

Ամերիկացի հանրահայտ երգչուհի Լանա Դել Ռեյը հետաձգել է իր համերգները Եվրոպայում: Պատճառը, Billboard-ի փոխանցմամբ, երգչուհու հիվանդությունն է:

 

Դել Ռեյի լեյբլը՝ Polydor/Universal-ը, հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ պրոմո համերգները, որոնք նախատեսված էին առաջիկայում, առողջական պատճառներով հետաձգվում են:

 

Հայտնի է, որ երգչուհին պետք է երկու համերգ տար Փարիզում՝ Virgin Radio-ի ունկնդիրների համար, հայտնվեր բրիտանական Radio 1-ի եթերում:

Լանա Դել Ռեյը հիվանդության պատճառով հետաձգել է Եվրոպայում իր համերգները