Նարինե Գրիգորյանը նկարահանվում է «Թափանցիկ տանիքներ» ֆիլմում. Life.panorama.am

15:04 • 16.09.14

Դերասանուհի Նարինե Գրիգորյանը նկարահանվում է ռեժիսոր Լուսինե Սարգսյանի նոր ֆիլմում, որը կոչվում է «Թափանցիկ տանիքներ», սցենարիստը Լիլիթ Արզումանյանն է:


Life.panorama.am-ին դերասանուհին տեղեկացրեց, որ ինքը մարմնավորում է երեք գլխավոր հերոսուհիներից մեկին, ով երեսունն անց կին է, չի ամուսնացել, երազում է երեխա ունենալու մասին:


«Այդ կինը միայնակ է, սիրո, տղամարդկային թիկունքի կարիք ունի»,-մեկնաբանել է նա: Ֆիլմը, հավանաբար, էկրաններին կհայտնվի հաջորդ տարի:


Նարինեն նաև հայտնեց, որ Համազգային թատրոնում բեմադրել է Դանիիլ Խարմսի գործերից մեկը: «Լյու-բով» ներկայացման համար նա արդեն հրավեր է ստացել Մոսկվայից, ուր թատրոնի անձնակազմը կմեկնի հոկտեմբերին:


Նյութն ամբողջությամբ կարդացեք այստեղ։
 


 

 

Նարինե Գրիգորյանը նկարահանվում է «Թափանցիկ տանիքներ» ֆիլմում. Life.panorama.am