Նոր Զելանդիայի իշխող կուսակցությանը մեղադրում են Eminem-ի երգի անօրինական օգտագործման համար

10:40 • 16.09.14

Նոր Զելանդիայի Ազգային կուսակցության դեմ հայց է ներկայացվել հանրահայտ ռեփեր Eminem-ի «Lose Yourself» երգն առանց թույլտվության իրենց նախընտրական արշավի գովազդային հոլովակում օգտագործելու համար:

 

Ընտրությունները նախատեսված են սեպտեմբերի 20-ին, հայտնում է gazeta.ru-ն՝ Agence France-Presse-ին հղումով:

 

Դատարան հայց է ներկայացրել ոչ թե ինքը՝ կատարողը, այլ երգի սեփականատերերը:

 

Իրենց հերթին Ազգային կուսակցության ներկայացուցիչները հայտարարել են, որ հեղինակային իրավունքները չեն խախտվել:

 

«Lose Yourself» երգն արժանացել է «Գրեմմի» և «Օսկար» մրցանակների:

Նոր Զելանդիայի իշխող կուսակցությանը մեղադրում են Eminem-ի երգի անօրինական օգտագործման համար