Ֆիլիպիններում հրաբխի ժայթքման վտանգի պատճառով 12.000 մարդ է տարհանվել

09:16 • 16.09.14

Ֆիլիպիններում Մայոն հրաբխի ժայթքման վտանգի պատճառով տարհանվել է ավելի քան 12.000 մարդ, հայտնել են Ալբայ նահանգի պաշտոնյաները:

 

Հրաբխաբանության և սեյսմոլոգիայի ֆիլիպինական ինստիտուտը վտանգի աստիճանը երկրորդից բարձրացրել է երրորդի՝ Մայոն շրջանում շարունակական ցնցումների և քարաթափման պատճառով: Մասնագետները գտնում են, որ ժայթքումը կարող է տեղի ունենալ առաջիկա շաբաթների ընթացքում, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալությունը:

 

Շրջանի ղեկավարի խոսքով՝ հրատապ տարհանվել են հրաբխից 6-8 կմ հեռավորության վրա գտնվող բոլոր բնակավայրերի մարդիկ: Բոլոր տարհանված բնակիչները երեք ամիսների ընթացքում կբնակվեն ժամանակավոր կացարաններում: