195.000 հատ նոր iPhone-ով բեռնված ինքնաթիռն ԱՄՆ կհասցնի նախնական պատվերները. ԶԼՄ-ներ (լուսանկարներ)

15:19 • 16.09.14

Ավելի քան 4 մլն նախնական պատվեր է եղել Apple ընկերության նոր iPhone 6 սմարթֆոնի համար սարքի ներկայացման առաջին իսկ օրը, և այժմ շատերը սպասում են իրենց նոր բջջայինների առաքմանը, գրում է Huffington Post-ը՝ MacRumors-ին հղումով:

 

Ըստ աղբյուրի՝ Boeing 747 ինքնաթիռը բեռնվել է ավելի քան 195.000 հատ նոր iPhone-ով, որոնք կշռում են մոտ 55 տոննա: Մեկ այլ լուսանկար է հրապարակել China Daily թերթը, որում ներկայացված ինքնաթիռն, ըստ աղբյուրի, բեռնվել է 93 տոննա բջջայինով:

 

Երկու նշված աղբյուրներն էլ վստահորեն հայտնել են, որ առաքման նպատակակետն ԱՄՆ-ն է:

 

195.000 հատ նոր iPhone-ով բեռնված ինքնաթիռն ԱՄՆ կհասցնի նախնական պատվերները. ԶԼՄ-ներ (լուսանկարներ)