Porsche-ն ներկայացրել է Boxster-ի և Cayman-ի «ոչ այնքան հզոր» տարբերակները (լուսանկարներ)

21:17 • 16.09.14

Porsche ընկերության բելգիական ստորաբաժանումն սկսել է առաջարկել Boxster ռոդսթերի և Cayman կուպեի նոր «թուլացված» տարբերակները: Ինչպես գրում է Motor.ru-ն` նման մոդելների ստեղծումը պայմանավորված է բարձր հարկերի առկայությամբ. ըստ բելգիական օրենքի` 211-ից ավել ձիաուժ հզորություն ունեցող մեքենաների համար տոկոսադրույքը կրկնապատկվում է:

 211 ձիաուժ ունեցող սպորտքարերի տերերը կվճարեն 2478 եվրո նախկին 4957-ի փոխարեն:


Նորույթներն առաջարկվում են նախկին 2.7 լիտր ծավալով շարժիչով, որի ձիաուժը 265-ից նվազեցվել է 211-ի: Այն աշխատում է 6 աստիճան մեխանիկական կամ ռոբոտացված PDK փոխանցման տուփով, որոնցից առաջինով ռոդսթերը 100 կմ/ժամ արագությունը զարգացնում է 6.4 վայրկյանում, իսկ երկրորդով` 6.1: Նոր Cayman-ը դա անում է 6.2 վայրկյանում:


Համեմատության համար 265 ձիաուժ ունեցող Boxster-ը` 100 կմ/ժամը զարգացնում է 5.7 վայրկյանում, իսկ Cayman-ը` 5.4:
211 ձիաուժ հզորությամբ ռոդսթերի գինն սկսում է 52 030 եվրոյից, իսկ կուպեինը` 53 482 եվրոյից:

 

 

 

 

Նոր Porsche Boxster-ը

 

 

Նորագույն Porsche Cayman սպորտքարը

 

 

Porsche-ն ներկայացրել է Boxster-ի և Cayman-ի «ոչ այնքան հզոր» տարբերակները (լուսանկարներ)