Ռոբոտ-թռչուններ են ստեղծվել, որոնք հեռու կվանեն իրական թռչուններին (լուսանկար, տեսանյութ)
Թռչունները հիանալի են, սակայն ոչ օդանավակայանների և գյուղատնտեսական դաշտերի պես վայրերում, որտեղ դրանք երդվյալ թշնամու են վերածվում:
Ինչպես գրում է CNN-ը` այսօր բազմաթիվ սարքեր և տեխնոլոգիաներ կան անցանկալի թռչուններին վանելու համար` խրտվիլակներից մինչև լուսավորվող նռնակներ, սակայն այժմ էլ ավելի տպավորիչ ու արդյունավետ սարքավորում է ստեղծվում:
27-ամյա հոլանդացի Նիկո Նիյենհեյսն աշխատում է ռոբոտ բազեներ ստեղծելու ուղղությամբ: Նա մտադիր է ռոբոտացված գիշատիչ թռչունները վաճառել ավիացիոն և թափոնների կառավարման ոլորտներին` Clear Flight Solutions անվան ներքո:
Նիյենհեյսն այժմ փորձարկում է սովորական բազեներն ու արծիվները, որոնք խոստումնալից արդյունքներ են տալիս: Մինչև տարեվերջ նա հույս ունի ամբողջությամբ ավտոմատացված ռոբոտ թռչուններ առաջարկել:













