Այսօր դերասան Միքի Ռուրկի ծննդյան օրն է (լուսանկարներ)
Այսօր` սեպտեմբերի 16-ին, լրանում է ամերիկացի դերասան և նախկին բռնցքամարտիկ Միքի Ռուրկի (իրական անունը՝ Ֆիլիպ Անդրե Ռուրկ) 62-ամյակը:
Նա ծնվել է ԱՄՆ-ի Նյու Յորք նահանգի Սկենեկտադի քաղաքում:
Խաղացել է մոտ 65 ֆիլմում, որոնցից առավել նշանավորներն են՝ 1986-ին նկարահանված «Ինն ու կես շաբաթ», 1990-ի «Հուսալքության ժամեր», 1998-ի «Բաֆֆալո-66», 2008-ի «Երկաթե մարդը- 2» և «Ռեստլերը» ֆիլմերը:
2009 թվականին ներկայացվել է «Օսկար» մրցանակի «Ռեստլեր» ֆիլմի համար: Ստացել է մոտ 25 տարբեր կինոմրցանակ, այդ թվում՝ «Ոսկե գլոբուս» և BAFTA։













Աղբյուրը՝ wikipedia










