Թայֆունը կաթվածահար է արել կյանքը Հոնկոնգում

09:43 • 16.09.14

Ֆիլիպինների կողմից եկած «Քալմեջի» խաղաղօվկիանոսյան թայֆունը կաթվածահար է արել կյանքը Հոնկոնգում, հայտնում է korrespondent.net-ը:

 

Մեգապոլիսը պատուհասել են հեղեղները և 166 կմ/ժ պոռթկումներով քամին:

 

Վատ եղանակի պատճառով փակվել են դպրոցները, կառավարական կառույցները, բանկերը: Հոնկոնգի ֆոնդային բորսայում առավոտյան վաճառքներ չեն իրականացվում: Տասնյակ չվերթներ հետաձգվել են: Դադարեցվել է ծովային հաղորդակցությունը:

 

«Քալմեջի» անվանումով փոթորիկը, ինչը կորեերենից թարգմանաբար նշանակում է «ճայ», ավելի վաղ ջրհեղեղներ էր առաջացրել Ֆիլիպիններում, դարձել հինգ մարդու մահվան պատճառ: