Ուկրաինան կարգելի շուրջ 200 ռուսաստանցիների մուտքն իր տարածք
Ուկրաինան կարգելի մոտ 200 ռուսաստանցիների մուտքն իր տարածք, հայտնում է «Дождь» հեռուստաալիքը՝ վկայակոչելով վարչապետ Արսենի Յացենյուկի հայտարարությունը:
Նա ասել է, թե խորհրդարանում կարողացնել են քվեարկել հօգուտ պատժամիջոցների: Օրենքն ընդունված և արդեն ստորագրված է: Պատժամիջոցների մասին որոշումը կկայացնի Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհուրդը:
Յացենյուկի խոսքով՝ Ուկրաինայում կարգելվի նաև պետական միջոցներով ռուսաստանյան արտադրության ապրանքներ գնել, ինչպես նաև՝ համագործակցել Ռուսաստանի իշխանություններին մոտ ընկերությունների հետ:
Ուկրաինայի տարածքում Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների մասին օրենքն ուժի մեջ է մտել սեպտեմբերի 11-ին:










