Ձկնային դիետան օգնում է պահպանել լսողությունը
Գիտնականները եկել են այն եզրահանգմանը, որ լսողության կորստի կանխարգելման նպատակով անհրաժեշտ է ձկնային դիետա պահպանել: Այս մասին հաղորդում է Росбалт.ru-ն՝ հղում կատարելով Myjane-ին:
Ավելի քան 65.000 մարդու տվյալները 18 տարի շարունակ վերլուծելուց հետո պարզվել է, որ ծովամթերքներն օգնում են լիարժեք կամ գոնե մասամբ կանխել լսողության կորուստը:
Բժիշկները նշում են, որ թեև ձուկը լիարժեք չի պաշտպանում լսողական ապարատի խնդրի ռիսկային գործոնից, սակայն վտանգը բավականին կրճատվում է:










