Ընդհանուր անզգայացումը խախտում է կենսաբանական ժամերը

00:36 • 17.09.14

Գիտնականները հաստատել են, որ վիրահատական միջամտությունների ժամանակ կիրառվող ընդհանուր անզգայացումը հանգեցնում է մարդկային օրգանիզմի կենսաբանական ժամերի խախտմանը: Այս մասին հաղորդում է Meddaily.ru-ն՝ հղում կատարելով HealthVesti-ին:


Բացի այդ՝ մի շարք փորձեր իրականացրած կենսաբանները եկել են այն եզրահանգմանը, որ կենտրոնական նյարդային համակարգի արհեստականորեն առաջացրած արգելակումը հանգեցնում է քնի ռեժիմի խանգարմանը:


Լաբորատոր փորձարկումների հեղինակները վստահեցնում են, որ մարդու քունն ու բիոլոգիական ռիթմերը խանգարվում են օրգանիզմում ցիրկադային ռիթմերի վրա անզգայացման ուղիղ ազդեցության հետևանքով:


Նոր Զելանդիայի Օկլանդի համալսարանի կենսաբաններն ապացուցել են, որ փորձարկումներին մասնակցած կամավորների մոտ ժամանակային գոտու փոփոխության համախտանիշ է նկաատվել այն ժամանակ, երբ վերջիններս ընդհանուր անզգայացումով վիրահատական միջամտության են ենթարկվել:
 

Ընդհանուր անզգայացումը խախտում է կենսաբանական ժամերը