Աշխարհի լավագույն թանգարաններն՝ ըստ TripAdvisor-ի (լուսանկարներ)
Աշխարհի լավագույն թանգարանների ցուցակում, որը կազմվել է ըստ TripAdvisor-ի օգտատերերի կարծիքի, առաջին տեղում է ԱՄՆ Չիկագո քաղաքի Արվեստների ինստիտուտը, հայտնում է CNN-ը։
Ինստիտուտի հսկայական հավաքածուն, հավանաբար, շատ մեծ տպավորություն է թողել այցելուների վրա։
Լավագույն թանգարանների ամբողջական ցուցակը ներառում է 25 թանգարան ամբողջ աշխարհից։ Հետաքրքրական է, որ աշխարհի ամենաշատ այցելություններն ունեցող թանգարանը՝ Փարիզի Լուվրը, այս ցուցակում հայտնվել է 19-րդ տեղում։
Աշխարհի լավագույն թանգարանների առաջին տասնյակը հետևյալն է՝
1. Չիկագոյի Արվեստների ինստիտուտ, ԱՄՆ

2.Մարդաբանության ազգային թանգարան, Մեքսիկա

3. Էրմիտաժ, Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան

4. The Getty Center, Լոս Անջելես, ԱՄՆ

5. Ֆլորենցիայի Գեղարվեստի ակադեմիա, Իտալիա

6. Փարիզի Օրսե թանգարան, Ֆրանսիա

7. Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարան, ԱՄՆ

8. Աթենքի Ակրոպոլիսի թանգարան, Հունաստան

9. Պրադո թանգարան, Մադրիդ, Իսպանիա

10. Յադ վա-Շեմ Հոլոքոստի հուշահամալիր, Երուսաղեմ











