Դերասան Ջեկի Չանի որդուն մինչև 3 տարի ազատազրկում է սպառնում
Հանրահայտ դերասան Չեկի Չանի որդուն` Ջեյսի Չանին, մինչև երեք տարի ազատազրկում է սպառնում, գրում է ИТАР ТАСС գործակալությունը:
Չինաստանի մայրաքաղաքի Դունչեն շրջանի հասարակական անվտանգության վարչությունը (դատախազությունը) Ջեյսի Չանին կալանքի տակ առնելու մասին որոշում է կայացրել՝ թմրանյութեր օգտագործող անձանց անունները թաքցնելու համար:
32-ամյա դերասան և երաժիշտ Ջեյսի Չանն օգոստոսին ձերբակալվել էր Պեկինում՝ թմրանյութեր օգտագործած վիճակում, իսկ նրա բնակարանում հայտնաբերել էին 100 գրամ մարիխուանա: Երիտասարդը խոստովանել էր, որ «խոտ» է օգտագործում ավելի քան 8 տարի:
«Դու անհարիր գործողություն ես կատարել և պետք է պատասխան տաս արածներիդ համար, սակայն ես քո հայրն եմ և միշտ կողքիդ եմ»,- այս առիթով ասել էր Ջեկի Չանը:










