Լարս ֆոն Թրիերի «Նիմֆոմանուհին» ֆիլմի ամբողջական տարբերակը կհայտնվի վարձույթում

12:34 • 17.09.14

Լարս ֆոն Թրիերի «Նիմֆոմանուհին» էրոտիկ դրամայի ռեժիսորական տարբերակը կհայտնվի վարձույթում։ Ֆիլմը կցուցադրվի Հյուսիսային Ամերիկայում և եվրոպական 5 երկրում՝ Իսպանիայում, Նիդեռլանդներում, Լեհաստանում, Չեխիայում և Դանիայում։ Ֆիլմի տևողությունը 5.5 ժամ է, գրում է Лента-ն։

 

Մինչ այդ նախագիծը բաժանված է եղել 2 մասի և այդ տեսքով ներկայացվել տարբեր փառատոներում և շատ երկրների վարձույթում։

 

Սյուժեի հիմքում նիմֆոմանուհի Ջոյի պատմությունն է իր կյանքի մասին։ Գլխավոր դերը կատարել է Շառլոտ Գենսբուրը։ Ֆիլմում նկարահանվել են նաև Սթելան Սքարսգարդը, Շայա Լաբաֆը, Ումա Թուրմանը, Ուիլեմ Դեֆոն և Քրիստիան Սլեյթերը։

 

«Նիմֆոմանուհին» ֆիլմի ցուցադրությունը նախկինում փորձել են արգելել շատ երկրներում, օրինակ՝ Թուրքիայում և Ռումինիայում։
 

Լարս ֆոն Թրիերի «Նիմֆոմանուհին» ֆիլմի ամբողջական տարբերակը կհայտնվի վարձույթում