Իսրայելում կարտոնվի բժշկական մարիխուանայի դեղատոմսային նշանակումը

23:52 • 17.09.14

Իսրայելի առողջապահության նախարարությունը նորամուծության է պատրաստում՝ մոտ ժամանակներս կարտոնվի բժշկական մարիխուանայի դեղատոմսային նշանակումը: Այս մասին հաղորդում է Meddaily.ru-ն՝ հղում կատարելով NEWSru Israel-ին:


Դեռևս չի պարզաբանվել՝ ընտանեկան բժիշկները կերկարացնե՞ն, արդյոք, նախկինում տրված թույլտվությունները, թե՞ թմրանյութեր կնշանակեն միայն նոր հիվանդներին:


Ներկա պահին քրոնիկ ցավեր ունեցող մոտ 8000 իսրայելցի բժշկական ցուցանիշներով մարիխուանա օգտագործելու թույլտվություն է ստացել:  Յուրաքանչյուր հիվանդի դեղատոմսով միջինը 30-ից 50 գրամ մարիխուանա է տրամադրվում: 

 

Իսրայելում կարտոնվի բժշկական մարիխուանայի դեղատոմսային նշանակումը