Վլադիմիր Մենշովն այսօր նշում է ծննդյան 75-ամյակը (լուսանկարներ)

14:49 • 17.09.14

Խորհրդային և ռուս դերասան, ռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր, ԽՍՀՄ Պետական և «Օսկար» մրցանակակիր Վլադիմիր Մենշովն այսօր նշում է ծննդյան 75-ամյակը, գրում է РИА Новости-ն։

 

1981-ին «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում «Օսկար» մրցանակի է արժանացել նրա «Մոսկվան արցունքների չի հավատում» ֆիլմը։ Ռեժիսորը և նրա թիմը չեն մեկնել ԱՄՆ՝ մրցանակաբաշխությանը, քանի որ այդ ժամանակ, Մենշովի խոսքով, նա երկրից դուրս գալու իրավունք չի ունեցել: Այն մասին, որ ինքն արժանացել է մրցանակի, ռեժիսորն իմացել է «Время» լրատվական հաղորդումից։

 

Այժմ Մենշովի ֆիլմացանկում կա գրեթե 100 դերասանական աշխատանք։

Դերասանին հոբելյանի կապակցությամբ շնորհավորել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

Վերջին տարիներին Մենշովն ակտիվ աշխատում է կինոյում և՛ որպես դերասան, և՛ որպես պրոդյուսեր։

Режиссер Владимир Меньшов на киновечере

Семья кинорежиссера Владимира Меньшова

Меньшов в фильме

Актеры В. Меньшов и Е. Проклова в фильме Ю. Карасика

Актеры В. Меньшов и Н. Андрейченко в фильме Э. Ясана

Кадр из фильма

Кинорежиссер Владимир Меньшов

Режиссер Владимир Меньшов на съемках художественного фильма

Кадр из фильма

Владимир Меньшов, Алексей Кравченко. Фильм

Владимир Меньшов с семьей на церемонии открытия именной звезды режиссера на Аллее звезд кино

Владимир Меньшов на открытии XX-го российского кинофестиваля

 

 

Վլադիմիր Մենշովն այսօր նշում է ծննդյան 75-ամյակը (լուսանկարներ)