Օպերային երգչուհի Մերի Մովսիսյանը՝ թատրոնում իր առաջին մեծ դերերգի մասին. Life.panorama.am
Օպերային երգչուհի, սոպրանո Մերի Մովսիսյանը մեկն է այն 73 մասնակիցներից, ովքեր Բելգիայում այս տարի մասնակցել են Թագուհի Ելիզավետայի անվան միջազգային երաժշտական մրցույթին: Հայաստանը ներկայացնող միակ մասնակիցն ընտրվել է աշխարհի 214 տարբեր դիմորդներից: Օպերային երգչուհին իր մի շարք մրցանակների կողքին հատկապես կարևորում է Տ. Սազանդարյանի անվան դասական երգեցողության մրցույթին հայրենիքում ստացած 1-ին տեղի մրցանակը: Life.panorama.am-ը երգչուհու հետ զրուցել է իր արվեստի, ոլորտի խնդիրների, ապագայի պլանների և այլ թեմաների շուրջ:
– Այս տարի Բելգիայում տեղի ունեցած միջազգային մրցույթից ի՞նչ տպավորություններով եք վերադարձել:
-Նախ՝ Հայաստանը նման մրցույթին ներկայացնելն արդեն իսկ մեծ պատիվ էր ինձ համար: Աշխարհի ամենատարբեր ծայրերից եկած մասնակիցների թվում ներկայանալը մեծ պատասխանատվություն էր, իսկ եվրոպացի հանդիսատեսն, իսկապես, շատ ջերմ էր, շատ տպավորված եմ վերադարձել:
-Ի՞նչ եք կարծում՝ ի՞նչն է պատճառը, որ ձեր ոլորտի երգիչ-երգչուհիների մասին հանրությունը տեղեկացված չէ, ձեր գործունեությանը ծանոթ չէ: Ինչպե՞ս է պետք լուծել այդ խնդիրը:
- Կարծում եմ՝ դա կախված է դասական երաժշտության պրոպագանդումից: Ճիշտ գովազդի, PR-ի խնդիր, տեղեկատվության շրջանառման պակաս կա: Միևնույն ժամանակ, պետք է նկատենք, որ մեծանում է երիտասարդների հետաքրքրվածությունն այս ոլորտի նկատմամբ: Իսկ որպեսզի նրանք հաճախ այցելեն թատրոն, շատ կարևոր է, որ ներկայացվող բեմադրությունը հետաքրքիր լինի:
-Երբվանի՞ց եք ձեր մեջ հայտնաբերել երգչուհու տաղանդը:
-Դժվար է հավատալ, բայց 6 ամսական եմ եղել, երբ արձագանքել եմ մայրիկիս կատարմամբ Բարսեղ Կանաչյանի «Օրոր» երգին և սկսել եմ ինքս ձայնակցել (ծիծաղում է):
-Առաջիկայում նոր դերերգով հանդես կգա՞ք:
-Այո, շուտով Օպերայի և բալետի թատրոնում կմեկնարկեն «Կարմեն» օպերայի փորձերը, որի շրջանակներում թատրոնում առաջին անգամ հանդես կգամ Միկաելայի մեծ դերերգով:
Շարունակությունը կարդացեք այստեղ։










