Ամերիկյան տիեզերական գործակալությունը կվերացնի իր «կախվածությունը ռուսներից»
2011-ին Space Shuttle ծրագրի ավարտից հետո ԱՄՆ-ն ուղեծիր դուրս գալու համար օգտագործում է ռուսական «Սոյուզ» հրթիռներ և ռուսական կողմին յուրաքանչյուր թռիչքի համար 71 մլն դոլար վճարում, գրում է Взгляд-ը՝ նշելով, որ այժմ ամերիկացիները ցանկանում են դադարեցնել իրենց կախվածությունը ռուսներից:
ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի խոստման համաձայն՝ ամերիկացի տիեզերագնացները ցանկանում են տիեզերական արձակումները վերադարձնել ԱՄՆ-ի տարածք:
Դա ամերիկացիներին 6,8 մլրդ դոլար կարժենա. հենց այդքան է տիեզերանավի արժեքը, որն ամերիկացիներին թույլ կտա Միջազգային տիեզերակայան թռչել: Նախագծի վրա աշխատում են Boeing-ն ու SpaceX-ը: Գործարկումը սպասվում է 2017-ին, Ֆլորիդայից: Ենթադրվում է, որ դրանից Միջազգային տիեզերակայանի գիտական պոտենցիալը կկրկնապատկվի:










